Եսայու մարգարեության մեկնություն 22։2

Ա. Լոպուխին

2-3․ Աղմկալից, ցնցվող քաղաք, ցնծացող քաղաք։ Քո սպանվածները սրով չեն սպանվել և մարտում չեն զոհվել։ [2] Քո բոլոր առաջնորդները միասին էին փախչում, սակայն աղեղներով էին կապված, քեզ մոտ գտնված ամենքը միասին են կապված, ինչքան էլ հեռու որ փախչեն։ (Սինոդական թարգ․)
   
   «Ցնծացող – եբրայերենից թարգմանությամբ՝ «խելագար աղաղակներով լցված»։ Սա մատնանշում է այն խուճապը, որը պատել էր Երուսաղեմի բնակիչներին։

   «Մարտում չեն զոհվել», այսինքն՝ պատվով չեն ընկել մարտի դաշտում, այլ, ինչպես երևում է 3-րդ համարից, փախել են մարտի դաշտից և բռնվել թշնամիների կողմից, որոնք էլ նրանց դաժան մահապատժի են արժանացրել։

   «Աղեղներով» – եբրայերենից թարգմանաբար՝ «առանց նետի օգնության», այսինքն՝ թշնամիները փախչող հրեաներին բռնելու համար անգամ կարիք չունեցան զենք կիրառելու, քանի որ հրեաները սարսափի էին մատնվել։

   «Գտնված ամենքը» – ավելի ճիշտ է թարգմանել ինչպես Յոթանասնիցում է՝ «քո զինվորները»։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ձեր քաղաքը լցուեց գուժկաններով: Ո՛վ պերճացեալ քաղաք, քո վիրաւորները սուսերով վիրաւորուածներ չեն, եւ քո դիակներն էլ պատերազմում ընկած դիակներ չեն:
(Արարատ թարգ․) Ո՛վ խռովությամբ լցված աղմկալից քաղաք, զվարճասեր քաղաք, քո մեռելները սրից սպանված չեն և ոչ էլ պատերազմում մեռածներ։
(Գրաբար) Լցաւ քաղաքդ գուժկանաւք, քաղաքդ պերճացեալ: վիրաւորք քո ոչ վիրաւորք սուսերի, եւ ոչ դիակունք քո` դիակունք պատերազմաց: