Եսայու մարգարեության մեկնություն 22։25

Ա. Լոպուխին

«Այդ օրը,- ասում է Զորությունների Տերը,- կշարժվի այն սեպը, որը հաստատված է ամուր վայրում, և կհեռացվի ու կընկնի, և կկործանվի ամբողջ ծանրությունը, որ նրա վրա էր, քանի որ Տերն է խոսում»։ [25] (Սինոդական թարգ․)
   
   «Այդ օրը․․․»։ Այս եզրահանգումը դարձյալ վերաբերում է Սեբնային։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Աներեր մարդը պիտի շարժուի իր հաստատուն տեղից, պիտի ընկնի ու կործանուի, եւ նրա փառքը պիտի վերանայ նրանից», - քանզի Տէ՛րը խօսեց:
(Արարատ թարգ․) Այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- պիտի շարժվի այդ հաստատուն տեղում ամրացված բևեռը, պիտի պոկվի ու վայր ընկնի, և այն բեռը, որ նրա վրա էր, պիտի խորտակվի», քանզի Տերը խոսեց։
(Գրաբար) յաւուր յայնմիկ: Այսպէս ասէ Տէր զաւրութեանց. շարժեսցի մարդ հաստատուն ի հաւատարիմ տեղւոջէ. անկցի եւ կործանեսցի. եւ բարձցին փառք նորա ի նմանէն. զի Տէր խաւսեցաւ: