Եսայու մարգարեության մեկնություն 22։7

Ա. Լոպուխին

7-8․ Եվ ահա, քո լավագույն հովիտները լիքն են մարտակառքերով, և հեծյալները դասավորվել են դարպասների առջև։ [7] Եվ պիտի բարձրացնեն Հուդայի ծածկոցը, և այդ օրը դու քո հայացքը կդարձնես անտառի տանը եղող զենքերի պաշարին։ (Սինոդական թարգ․)
   
   «Հուդայի ծածկոցը», այսինքն՝ ա՛յն պաշտպանությունն ու ցանկապատերը, որոնք պաշտպանում էին Երուսաղեմը, ա՛յն ամրությունները, որոնցում գտնվում էին հրեական կայազորները (Բ Մնաց․ 17։12, 27։4)։

   «Եվ դու պիտի․․․» – նկատի ունի Երուսաղեմին։

   «Անտառի տուն» – զինանոց կամ արսենալ, որտեղ զենք էր պահպանվում դեռևս Դավթի ժամանակաշրջանից ի վեր (Գ Թագ․ 2 և այլն, 10։17)։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) եւ քո ընտիր-ընտիր հովիտները պիտի լցուեն կառքերով, հեծեալները երիվարներով պիտի խցանեն քո դռները:
(Արարատ թարգ․) Քո ընտիր հովիտները լցվեցին մարտակառքերով, և ձիավորները շարվեցին քո դարպասների առաջ։
(Գրաբար) եւ ընտիր ընտիր ձորք քո լցցին կառաւք, եւ հեծեալք երիվարաւք խցցեն զդրունս քո: