Եսայու մարգարեության մեկնություն 24։1

Ա. Լոպուխին

 Ահավասիկ, Տերն ամայացնում է երկիրը և այն անպտուղ է դարձնում, փոփոխում է նրա տեսքը և ցաքուցրիվ է անում նրա բնակիչներին։ [1] (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն տեսնում է, թե ինչպես է Տերն ամայացնում երկիրը և Իր արդար դատաստանն իրականացնում բոլոր մարդկանց վրա՝ առանց տարբերություն դնելու, որովհետև մարդիք, որոնք բնակվում են  երկրի վրա, խախտել են իրենց սրտում դրված աստվածային պատվիրանները և իրենց պղծել են ամեն տեսակի մեղքերով։

   Քանի որ երկրի ապագան հայտնության միջոցով էր բացահայտվել մարգարեին, ուստի պարզ է, որ նրա մարգարեացումը չէր կարող կուռ հաջորդականությամբ պատկերել երկրի հանդեպ գալիք դատաստանի բոլոր դրվագները, այլ դեռ Եսայու այդ մարգարեությունից անգամ չի երևում, թե ե՞րբ է սկսվելու դատաստանը, ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է այն իրականացվելու։ Միայն պարզ է, որ այս մարգարեացումը վերաբերում է աշխարհի վերջին ժամանակներին և իրենով սկիզբ է դնում այդ վախճանաբանական ժամանակների մասին մարգարեությունների շարքին, որոնք (այդ մարգարեացումները) ավարտվում են 27-րդ գլխում։

   «Այն անպտուղ է դարձնում» – ավելի ճիշտ կլինի ասել՝ «ամայացնում է, ավերում է»։

   «Տեսքը», այսինքն՝ երկրի վրա գոյություն ունեցող բոլոր քաղաքները, ամրոցները և այլն։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) քո Ահաւասիկ Տէրը ամայացնելու է աշխարհը, աւերելու է այն, խորտակելու է նրա հիմքերը եւ ցանուցիր է անելու նրա բնակիչներին:
(Արարատ թարգ․) Ահավասիկ Տերը կավերի երկիրը, քարուքանդ կանի այն, կխեղի նրա մակերեսը և ցաքուցիր կանի նրա բնակիչներին։
(Գրաբար) Ահաւադիկ Տէր ապականեսցէ զտիեզերս. եւ աւերեսցէ զնա, եւ տապալեսցէ զատակս նորա. եւ ցրուեսցէ զբնակեալսն ի նմա: