Եսայու մարգարեության մեկնություն 24։11

Ա. Լոպուխին

11-13․ Փողոցներում արտասվում են գինու  համար, խամրել է ամեն տեսակի ուրախություն, վերացել է երկրի ողջ ցնծությունը։ [11] Ամայություն է տիրում քաղաքում, և դարպասները փլուզվել են։ Իսկ երկրում՝ ժողովուրդների միջև, կլինի նույնը, ինչ որ լինում է ձիթապտուղները թափ տալու, խաղողի ճռաքաղի ժամանակ, երբ որ այգեկութը վերջանում է։ (Սինոդական թարգ․)
   
   «Փողոցներում» – ըստ Orelli թարգմանության՝ «դաշտերում»։

   «Երկրի ցնծությունը» – հավանաբար ավելի ճիշտ կլինի այսպես․ «․․․ցնծությունը՝ երկրից»։

   «Ինչ որ լինում է ձիթապտուղները թափ տալու ժամանակ»։ Իրենց պտուղներից զրկված ծառերը որպես խորհրդանիշ են ծառայում բնակիչներից զրկված երկրի համար (հմմտ․ 17։5 և այլն)։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ամէն, ամէն տեղ գինու վրա՛յ ողբացէք. ամէն ուրախութիւն լռեց, վերացաւ ողջ երկրի ցնծութիւնը:
(Արարատ թարգ․) Գինու համար աղաղակ կա փողոցներում. ամեն ուրախություն մարեց, վերացել է երկրի ցնծությունը։
(Գրաբար) Ողբացէք ի վերայ գինւոյ ընդ ամենայն տեղիս. լռեաց ամենայն ուրախութիւն. պարտեցաւ ուրախութիւն երկրի: