Ա. Լոպուխին
Այդ պատճառով անեծքը խժռում է երկիրը, և նրա բնակիչները պատիժ են կրում, այդ պատճառով երկրի բնակիչներն այրվեցին, և շատ քիչ մարդ է մնացել։ [6] (Սինոդական թարգ․)
«Անեծքը խժռում է», այսինքն՝ Աստծո զայրույթը գործում է որպես ամեն բան լափող կրակ։
«Այդ պատճառով․․․այրվեցին» – հավանաբար ավելի ճիշտ է ընդունել Condamin-ի տարբերակը, ըստ որի պետք է լինի՝ «ոչնչացվել են»։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Նզովքը պիտի ճարակի երկիրը, որովհետեւ նրա բնակիչները մեղք գործեցին: Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, եւ սակաւաթիւ մարդիկ են կենդանի մնալու:
(Արարատ թարգ․) Դրա համար անեծքը լափում է երկիրը, և նրա բնակիչները կրում են պատիժը։ Դրա համար երկրի բնակիչներն այրվեցին, ու սակավաթիվ մարդիկ մնացին։
(Գրաբար) Վասն այսորիկ նզովք կերիցեն զերկիր. զի մեղան բնակիչք նորա: վասն այսորիկ տնանկք եղիցին բնակիչք նորա, եւ մնասցեն մարդք սակաւաւորք:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: