Եսայու մարգարեության մեկնություն 25։7

Ա. Լոպուխին

Եվ այս լեռան վրա կոչնչացնի այն ծածկոցը, որը ծածկում է բոլոր ժողովուրդներին, ա՛յն ծածկոցը, որն ընկած է բոլոր ազգերի վրա։ [7] (Սինոդական թարգ․)
   
   «Ծածկոցը», այսինքն՝ այն ամենը, ինչը որ մարդկանց խանգարում է տեսնել  ճշմարտությունը։ Ասել է թե՝ այդ «ծածկոց»-ը բոլոր մոլորությունները, սնահավատություններն ու մյուս ախտերն են։ Հրեաների վրայից այդպիսի մի ծածկոց հանելու մասին է խոսում նաև Պողոս առաքյալը (Բ Կորնթ․ 3։15-16)։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Պատմի՛ր սա բոլոր հեթանոսներին, քանզի բոլոր ազգերի համար Տէրն այս խորհուրդն ունի:
(Արարատ թարգ․) Այս սարի վրա նա վերացնելու է ծածկոցը, որը ծածկում է բոլոր ժողովուրդներին, և քողը, որը տարածված է բոլոր ազգերի վրա։
(Գրաբար) եւ ընկլցին ի լերինս յայսմիկ: Պատմեա զայս ամենայն հեթանոսաց. զի այս խորհուրդ է ի վերայ ամենայն ազգաց: