Եսայու մարգարեության մեկնություն 3։24

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

Անուշահոտությունների փոխարեն փտության հոտ պիտի լինի, զարդագոտու փոխարեն՝ պարան, հյուսված մազերի փոխարեն՝ ճաղատություն, լայն թիկնոցի փոխարեն՝ նեղ քուրձ, գեղեցկության փոխարեն՝ խարան։ (Սինոդական թարգ․) [24]
   
   Լայն թիկնոցը թևերի համար նախատեսված տեղեր ունեցող լայն զգեստն էր:

   Քուրձը, ավելի ստույգ ասած՝ պարկանման, նեղող հագուստն այն զգեստն էր, որը պատրաստված էր ամենից կոպիտ կտորից:

   Խարանը սովորաբար դրվում էր կենդանիների վրա՝ որպես մի որևէ հայտնի մարդու պատկանելու նշան: Այստեղից կարելի է եզրակացնել, որ անգամ հրեուհիները պետք է ստրկության վաճառվեին և խարանների պատճառով նրանց գեղեցկությունը պիտի եղծվեր:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Եւ քո արարքների պատճառով անուշահոտութիւնների փոխարէն փոշի պիտի լինի, զարդանախշ զգեստների փոխարէն՝ չուան գօտի, ոսկեայ գլխազարդի փոխարէն՝ ճաղատութիւն, իսկ ոսկեհիւս դիպակի փոխարէն քուրձ պիտի հագնես:
(Արարատ թարգ․) Անուշահոտությունների փոխարեն փտության հոտ պիտի լինի, զարդագոտու փոխարեն՝ պարան, հյուսած խոպոպիկի փոխարեն՝ ճաղատություն, շքեղ պատմուճանի փոխարեն՝ քուրձից հագուստ, գեղեցկության փոխարեն՝ խարան։
(Գրաբար) Եւ եղիցի փոխանակ հոտոցն անուշից` փոշի. եւ փոխանակ կամարացն` չուան գաւտի. եւ փոխանակ ոսկեզարդու գլխոյն կնդութիւն` վասն գործոց քոց. եւ փոխանակ ոսկեհուռ դիպակին` քուրձ զգեցցիս: