Եսայու մարգարեության մեկնություն 30։7

Ա. Լոպուխին

Քանի որ Եգիպտոսի օգնությունը ապարդյուն և անօգուտ կլինի, այդ պատճառով էլ Ես ասացի նրանց․ «Նրանց ուժը հանգիստ նստելն է»։ [7] (Սինոդական թարգ․)
   
   «Ես ասացի․․․»։ Եբրայերենից թարգմանությամբ (եթե «հեմ շաբաթ»-ի փոխարեն կարդանք «հայոշեբաթ»)՝ «Ես նրան (Եգիպտոսին) անշարժ Ռագավ եմ անվանում»։ «Ռագավ»-ը («ռաավ»՝ «հրեշ») Եգիպտոսի անվանումն է (Սաղմ․ 86։4, 88։11)։ Այս խոսքերում բովանդակվող գաղափարն այն է, որ եգիպտացիները հազիվ թե կշարժեն իրենց զորքերը հրեաներին օգնելու համար։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Եգիպտացիներին, որոնք իզուր եւ ապարդիւն են օգնում ձեզ, յայտնի՛ր. «Զուր է ձեզնից ստացած մեր մխիթարանքը»:
(Արարատ թարգ․) Ունայն ու դատարկ է եգիպտացիների օգնությունը. դրա համար ես նրանց կոչում եմ «ամբարտավան դատարկապորտներ»։
(Գրաբար) Եգիպտացիքն որ զուր եւ տարապարտ աւգնիցեն ձեզ. պատմեա նոցա եթէ ի զուր է այդ մխիթարութիւն ձեր: