Ա. Լոպուխին
9-11․ Քանի որ սա ապստամբ ժողովուրդ է, ստախոս որդիներ, որդիներ, որոնք չեն ցանկանում լսել Տիրոջ օրենքը։ [9] Որոնք տեսանողներին ասում են․ «Դադարե՛ք կանխատեսել», և մարգարեներին ասում են․ «Մեզ համար ճշմարտությունը մի՛ մարգարեացեք, մեզ հաճոյախոսություննե՛ր արեք, հաճելի՛ն կանխատեսեք։ Հեռացե՛ք ճանապարհից, շեղվե՛ք ուղուց, մեր աչքերի առջևից հեռացրե՛ք Իսրայելի Սրբին»։ (Սինոդական թարգ․)
Բացատրելով նախորդ պատվիրանի նպատակը՝ մարգարեն ասում է, որ հրեաները համառ ժողովուրդ են աստվածային հայտնության և այն ավետողների՝ մարգարեների հանդեպ իրենց անհնազանդությամբ։ Նրանք չեն ցանկանում լսել ճշմարտությունը․ նրանց ցանկալի է միայն հաճոյախոսությունը։ Դրա համար էլ նրանց կպատուհասի Տիրոջ սարսափելի պատիժը։
«Տեսանողներ» – եբր․՝ «ռոիմ», որ ծագում է «ռաա» բայից, որն էլ նշանակում է տեսնել մի որևէ արտասովոր բան, որը մարդկային պարզ հայացքի համար անհասանելի է։
«Մարգարեներ» – եբր․՝ «հոզիմ», որը ծագում է «հազա» բառից և նշանակում է «տեսնել հատուկ ոգեշնչված վիճակում»։ Սակայն և՛ առաջին, և՛ երկրորդ անվանումներն իրականում գրեթե նույն մարգարեական, էքստազային վիճակն են ենթադրում (հմմտ․ 29:10 և Ա Թագ․ 9։9)։
«Մեր աչքերի առջևից հեռացրե՛ք Իսրայելի Սրբին», ասել է թե՝ «մենք չենք ցանկանում ենթարկվել Բարձրյալի հրահանգներին»։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) քանզի ժողովուրդն անհաւատ է, որդիները՝ սուտ, որոնք չկամեցան հետեւել Աստծու օրէնքին:
(Արարատ թարգ․) Քանզի դա ապստամբ ժողովուրդ է, խաբեբա որդիներ, որդիներ, որոնք չեն ուզում լսել Տիրոջ ուսուցումը,
(Գրաբար) թէ ժողովուրդ անհաւան է, եւ որդիք սուտք. եւ ոչ կամեցան լսել զաւրէնս Աստուծոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: