Ա. Լոպուխին
Մոտեցե՛ք, ո ՜վ ժողովուրդներ, լսե՛ք և ո՛ւշք դրեք, ազգեր, թող լսի երկիրը և այն ամենը, ինչ լցնում է այն, տիեզերքը և այն ամենը, ինչ ծնվում է նրանում: [1] (Սինոդական թարգ․)
Ես. 34:1-4: Բոլոր ժողովուրդները պետք է լսեն ա՛յն դատաստանի մասին մարգարեությունը, որը մի ժամանակ պետք է իրականանա տիեզերքում։ Այդ ժողովուրդները պետք է ենթարկվեն կատարյալ կործանման, և նույնիսկ երկինքը կտուժի այդ ահեղ դատաստանի հրից։
Մարգարեի ուղերձը ժողովրդին և բոլորին, ովքեր երկրի վրա են, հիշեցնում է նրա կողմից 1-ին գլխի 2-րդ համարում հնչեցվող խոսքերը և մատնանշում է հետագայում շարունակվող խոսքի առանձնահատուկ կարևորությունը։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Մօ՛տ եկէք ու լսեցէ՛ք, ո՛վ հեթանոսներ, ակա՛նջ դրէք, ո՛վ իշխաններ. թող լսի երկիրը՝ իր մէջ գտնուողների հետ, աշխարհը՝ իր մէջ ապրող ժողովուրդների հետ:
(Արարատ թարգ․) Ո՛վ ազգեր, մոտեցե՛ք, որ լսեք, ո՛վ ժողովուրդներ, ո՛ւշք դրեք. թող լսի երկիրը և նրա բոլոր բնակիչները, աշխարհը և ամեն շառավիղները, որ առաջացնում է.
(Գրաբար) Մատերուք հեթանոսք եւ լուարուք. ունկն դիք իշխանք. լուիցէ երկիր եւ որ ի նմա տիեզերք, եւ ժողովուրդք որ ի նմա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: