Եսայու մարգարեության մեկնություն 34։9

Ա. Լոպուխին

9-11. Եվ նրա գետերը ձյութի պիտի վերածվեն, և նրա հողը՝ ծծումբի, և նրա երկիրը վառվող ձյութ պիտի լինի։ [9] Գիշեր ու ցերեկ պիտի չհանգչի, հավիտյան պիտի բարձրանա նրա ծուխը, և սերնդեսերունդ ավերակ պիտի մնա, հավիտյանս հավիտենից այնտեղով անցնող չպիտի լինի։ Եվ նրան պիտի ժառանգեն հավալուսնն ու ոզնին, և քաջահավն ու ագռավը պիտի բնակվեն նրա մեջ, և նրա վրա պիտի ձգվի կործանման պարանն ու ոչնչացման կշռաքարը։ (Սինոդական թարգ․)
   
   Պատկերելով Եդովմի գալիք  ամայացումը՝ մարգարեն օգտվում է այդ երկրին վերաբերող այն հրամանագրերից, որոնք այդ ժամանակ հրեաներն ունեին իրենց ձեռքին։ Հենց «Ծննդոց» գրքից հրեաներին հայտնի էր մի ժամանակ Եդովմի հարևան երկրին բաժին ընկած ճակատագիրը (Ծննդ. 19)՝ Սոդոմի, Գոմորի և Մեռյալ ծովի հարավային հովտում գտնվող մյուս քաղաքների կործանումը։ Հրեաները գիտեին, որ Եդովմը նույնպես հարուստ է հանգած հրաբուխներով, և մարգարեն այստեղ իր հայրենակիցներին միանգամայն պարզորոշ ասում է, որ ժամանակի ընթացքում այդ հրաբուխները նորից կբացվեն և իրենց լավայով կծածկեն ողջ երկիրը, ընդ որում այդ լավան՝ ծծումբով հանդերձ, կլցվի եդովմական գետերի վտակների մեջ։ Հասկանալի է, որ նման հեղձուցիչ մթնոլորտում ոչ ոք չի ցանկանա ապրել, և միայն որոշ անապատային թռչուններ ու գուցե նաև ոզնիներ ապաստան կգտնեն այնտեղ։

   «Հավալուսնը» ջրային թռչուն է, և հետեւաբար այստեղ ավելի ճիշտ կլինի եբրայերեն «kaat» բառն ընդունել «բու» նշանակությամբ։

   «Ոզնի»-ն անապատի հասարակ բնակիչ է, «քաջահավն ու ագռավը»՝ նույնպես։

   «Կործանման պարան»։ Ցանկանալով ցույց տալ, որ Եդովմը ոչ մի կերպ չի կարողանա խույս տալ իր դժբախտ ճակատագրից՝ մարգարեն ասում է, որ նրա միջով պարան կամ լար է անցկացվելու, որը շինարարները սովորաբար օգտագործում էին նոր շենքեր կառուցելու կամ քաղաքում տների մի ամբողջ շարք քանդելու համար։ Հետևաբար Եդովմում որևէ բան չի փրկվի կործանումից և ոչնչացումից։

   Տերը հստակ կմատնանշի երկրի այն բոլոր սահմանները, որոնց վրա պետք է տարածվի ավերած
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) եւ նրա ձորերը ձիւթ պիտի դառնան, իսկ նրա հողը՝ ծծումբ.
(Արարատ թարգ․) Նրա հեղեղատները ձյութի կվերածվեն, և նրա հողը՝ ծծումբի. նրա երկիրը վառվող ձյութի պես կլինի,
(Գրաբար) եւ դարձցին ձորք նորա ի ձիւթ, եւ երկիր նորա ի ծծումբ: եւ եղիցի երկիր նորա իբրեւ զձիւթ վառեալ