Ա. Լոպուխին
Եվ Եսային՝ Ամոզի որդին, մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Քանի որ դու աղոթեցիր Ինձ Սենեքերիմի՝ Ասորեստանի թագավորի մասին։ [21] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 37:1
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Ապա Ամոսի որդի Եսային ուղարկուեց Եզեկիայի մօտ ու ասաց նրան. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Լսեցի այն աղօթքները, որոնցով պաղատեցիր ինձ՝ ընդդէմ Ասորեստանի Սենեքերիմ արքայի»»:
(Արարատ թարգ․) Ապա Ամոզի որդի Եսային մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Քանի որ դու աղոթեցիր ինձ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի մասին։
(Գրաբար) Եւ առաքեցաւ Եսայի որդի Ամովսայ առ Եզեկիա` եւ ասէ ցնա. այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայէլի. լուայ աղաւթիցն զոր աղաչեցեր առ իս` վասն Սենեքերիմայ արքային Ասորեստանեայց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: