Եսայու մարգարեության մեկնություն 38:12

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Զրկուեցի ես իմ ազգատոհմից, թողի իմ մնացած կեանքը, որը ելաւ ու հեռացաւ ինձնից, ինչպէս քանդւում է կանգուն տաղաւարը: Իմ հոգին ինձնից ահա ուր որ է պիտի անջատուի, ինչպէս ջուլհակի ոստայնը, որ մօտ է կտրուելու:
   
   «Նվազեցի ես իմ ազգատոհմից»:
   Դրանից երեք տարի անց նա ծնեց Մանասեին՝ դառնալով օրհնության հայր, ինչպես ասում էր.

   

Ա. Լոպուխին

Իմ բնակարանն իր տեղից հանվում է և հեռացվում է ինձանից հովվի վրանի նման։ Ես ստիպված եմ ջուլհակի նման «կտրել» իմ կյանքը. Նա ինձ հիմքից կկտրի։ Ես օր ու գիշեր սպասում էի, որ Դու վերջ կտաս իմ կյանքին։ [12] (Սինոդական թարգ․)
   
   «Իմ բնակարանը», այսինքն՝ «մարմինը»։
   «Ես ստիպված եմ կտրել․․․» - հնարավոր է՝ ավելի ճիշտ կլինի այսպես. «Ես կյանքս կծիկի վերածեցի, ինչպես մի դերձակ (որն ավելացած թելը կծիկի է վերածում), քանի որ Նա ինձ կտրեց հիմքից»։ Եզեկիան ցանկանում է ասել, որ նա իր կյանքն արդեն իսկ ավարտված էր համարում։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Զրկուեցի ես իմ ազգատոհմից, թողի իմ մնացած կեանքը, որը ելաւ ու հեռացաւ ինձնից, ինչպէս քանդւում է կանգուն տաղաւարը: Իմ հոգին ինձնից ահա ուր որ է պիտի անջատուի, ինչպէս ջուլհակի ոստայնը, որ մօտ է կտրուելու:
(Արարատ թարգ․) Պակասեցայ ես յազգատոհմէ իմմէ. թողի զմնացորդս կենաց իմոց. ելին եւ գնացին յինէն` որպէս որ քակէ զտաղաւար կանգնեալ: եղեւ հոգի իմ առ յինէն իբրեւ ոստայն սատարաց մերձ ի հատանել: