Եսայու մարգարեության մեկնություն 38:14

Ա. Լոպուխին

Կռունկի պես, ծիծեռնակի պես ես ճվճվում էի, երազում էի աղավնու պես, աչքերս ցավով դեպի երկինք էին նայում. «Ո՜վ Տեր, տագնապ ունեմ, փրկի՛ր ինձ»։ [14] (Սինոդական թարգ․)
   
   «Կռունկի պես, ծիծեռնակի պես»։ Հիվանդ Եզեկիայի հառաչանքները նման էին կռունկների արձակած մելամաղձոտ ձայներին կամ էլ ծիծեռնակների ճչյունին, իսկ երբեմն էլ նա խուլ հառաչում էր, ինչպես աղավնին։

   «Ցավով նայում էին․․․» կամ, որ հավանաբար ավելի ճիշտ է, «աչքերս նվաղեցին անդադար երկնքին նայելուց», որտեղից որ Եզեկիան օգնություն էր ակնկալում։

   «Փրկի՛ր ինձ» - ավելի ճիշտ՝ «ձեռքդ թող հովանի՛ լինի ինձ» (հմմտ. Հոբ. 17:3):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ճչում էի ինչպէս ծիծեռնակը եւ աղաւնու նման մնչում, որովհետեւ աչքերս տկարացան նայելուց դէպի երկնքի բարձունքը՝ դէպի Տէրը, որը փրկեց ինձ, փարատեց իմ հոգու ցաւերը
(Արարատ թարգ․) Ծիծեռնակի պես, կռունկի պես ճչում էի, մնչում էի աղավնու նման. աչքերս նվաղում են վերև նայելուց։ Ո՛վ Տեր, տագնապում եմ, օգնի՛ր ինձ։
(Գրաբար) Իբրեւ զծիծառն այնպէս ճչեցի, եւ իբրեւ զաղաւնի այնպէս մնչեցի. զի նուաղեցան աչք իմ ի հայելոյ ի բարձունս երկնից առ Տէր որ փրկեացն զիս, եւ փարատեցոյց զցաւս անձին իմոյ: