Ա. Լոպուխին
Երբ Տերը կլվացնի Սիոնի դուստրերի աղտեղությունը և կմաքրի Երուսաղեմն իր մեջ եղած արյունից դատաստանի հոգով և կրակի հոգով: (Սինոդական թարգ․) [4]
«Աղտեղությունը», ասել է թե՝ մեղքերը (Սաղմ. 50:9-11):
«Երոսաղեմի արյունը», այսինքն՝ անմեղ մարդկանց արյունը, որով շատ հաճախ ողողվում էին Երոսաղեմի փողոցներն ու հրապարակները (հմմտ. Մտթ. 23:35):
«Դատաստանի հոգով և կրակի հոգով» արտահայտությունը եբրայարենից ավելի հստակ թարգմանելու դեպքում կստացվի՝ դատաստանով կամ քամու միջոցով մաքրմամբ, կամ էլ դատարկման փորձառությամբ՝ զտելու իմաստով (այս կերպը փոխառնված է հնձանից ցորենը մաղելու պատկերից): Երկու դեպքում էլ արտահայտվում են Աստծո ահեղ դատաստանի «գործողությունները»:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) քանզի Տէրը Սիոնի եւ Երուսաղէմի տղաների ու աղջիկների աղտեղութիւնը պիտի լուանայ, դատաստանի հոգով եւ այրման հոգով արիւնը նրանց միջից պիտի սրբի:
(Արարատ թարգ․) երբ լվացած լինի Սիոնի դուստրերի աղտեղությունը և մաքրած լինի Երուսաղեմն իր մեջ եղած արյունից իրավունքի հոգով և կրակի հոգով։
(Գրաբար) Զի լւասցէ Տէր զաղտն ուստերաց եւ դստերաց Սիոնի եւ զԵրուսաղէմի. եւ զարիւնն ի բաց սրբեսցէ ի միջոյ նոցա հոգւով դատաստանաց, եւ հոգւով այրման:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: