Ա. Լոպուխին
«Տեսան կղզիներն ու սարսափեցին, երկրի ծագերը դողացին: Նրանք իրար մոտեցան ու ի մի եկան»։ [5] (Սինոդական թարգ․)
Տեսան կղզիներն ու սարսափեցին… Նրանք իրար մոտեցան ու ի մի եկան»: Այս բոլոր՝ ուսումնասիրության առարկա դարձած մարագարեություններն առաջին հերթին վերագրելով Կյուրոս թագավորին՝ սույն համարում դյուրությամբ կարելի է նկատել ակնարկ այն ահավոր խառնաշփոթի մասին, որն առաջացել էր տվյալ ժամանակաշրջանի ժողովուրդների մեջ Կյուրոս արքայի աներևակայելի հաջողությունների պատճառով։ Ինչպես նաև այստեղ կարելի է ակնարկ տեսնել այդ ժողովուրդների թագավորների՝ միմյանց հետ դաշինք կնքելու միջոցով Կյուրոսի հաղթական արշավանքներին դիմագրավելու վերաբերյալ (խոսքը երեք թագավորների՝ եգիպտական Ամազիս թագավորի, բաբելոնացիների Նաբոնիդ ու մարական Կրեսոս արքայի դաշինքի մասին է): Այդ պաշտպանական դաշինքի մասին ավելի հստակ խոսվում է հաջորդ՝ 6-րդ համարում:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Տեսան ինձ հեթանոսները եւ վախեցան, երկրի բոլոր ծագերը սարսափեցին. իրար մօտեցան եւ միասին եկան:
(Արարատ թարգ․) Ծովեզրերը տեսան և վախեցան, երկրի ծայրերը դողացին, նրանք իրար մոտեցան ու եկան։
(Գրաբար) Տեսին զիս հեթանոսք` եւ երկեան. եւ սարսեցին ամենայն ծագք երկրի: մերձեցան եւ եկին ի միասին,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: