Եսայու մարգարեության մեկնություն 44:11

Ա. Լոպուխին

«Բոլոր նրանք, ովքեր կմասնակցեն դրան, ամոթահար պիտի լինեն, չէ՞ որ արհեստավորներն իրենք էլ մարդիկ են: Թող բոլոր նրանք հավաքվեն ու կանգնեն. նրանք կսարսափեն, ու ամենքն էլ ամոթահար կլինեն։ [11] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 44:9
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Բայց ամօթահար պիտի լինեն բոլոր նրանք, որ կուռքեր են ստեղծում եւ կերտում անօգուտ բաներ, որոնք, ինչից էլ պատրաստուած լինեն, բոլորովին պիտի չորանան եւ անտեսուեն մարդկանցից: Պիտի հաւաքուեն ամէնքը, դէմառդէմ կանգնեն միասին, պիտի ամաչեն եւ առհասարակ ամօթահար լինեն:
(Արարատ թարգ․) Ահա նրա բոլոր հետևորդները կամաչեն, բոլոր արհեստավորները սոսկ մարդիկ են։ Թող ամենքը հավաքվեն ու կանգնեն. նրանք կսարսափեն ու միասին կամաչեն։
(Գրաբար) եւ ամենեքին որ հաղորդեսցին նմա: Այլ ամաչեսցեն ամենեքեան որ ստեղծանեն կուռս, եւ դրաւշեն զանաւգուտսն. եւ ամենեքեան ուստի եղենն` ցամաքեցան, խլացեալք ի մարդկանէ: ժողովեսցին ամենեքեան` յանդիման կացցեն ի միասին. ամաչեսցեն եւ յամաւթ լիցին առհասարակ: