Ա. Լոպուխին
6-7․ «Որպեսզի արևելքից մինչև արևմուտք իմանան, որ ինձնից բացի մեկ ուրիշը չկա. Ես եմ Տերը, և չկա մեկ ուրիշը»: [6] «Ես եմ կազմում լույսը և ստեղծում խավարը, խաղաղություն եմ հաստատում ու աղետներ եմ առաջ բերում. Ես՝ Տերս եմ անում եմ այս ամենը»: (Սինոդական թարգ․)
«Որպեսզի արևելքից մինչև արևմուտք իմանան, որ…Ես՝ Տերս եմ անում եմ այս ամենը»։ Կյուրոսին ընտրելու երրորդ և վերջին դրդապատճառն այն էր, որ բոլոր ժողովուրդները, միավորված լինելով նրա քաղաքական տիրապետության ներքո, կկարողանային ավելի դյուրությամբ ու հարմարավետորեն ծանոթանալ ճշմարիտ աստվածճանաչողությանը՝ շնորհիվ գերեվարված հրեաների ու նրանց ազատարար Կյուրոսի: Այդպիսով՝ Կյուրոսն իր ուշագրավ ճակատագրի, իր զարմանալի նվաճումների, իր անձնային բարձր որակների ու, հատկապես, հրեաների նկատմամբ իր առանձնահատուկ հովանավորության շնորհիվ մարդկանց ստիպում է խոսել իր և Իսրայելի Աստծո մասին, Որին և նա վերագրում էր իր հաջողությունները: Այդ հաջողությունների միջոցով էլ նա դարձավ աստվածճանաչողության ընտրյալ զենքը հին հեթանոսական աշխարհում (Ա Եզր. 1:2):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Թող իմանան արեւելքից ու արեւմուտքից, որ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ:
(Արարատ թարգ․) որպեսզի իմանան արևելքից և արևմուտքից, որ ինձնից բացի մեկ ուրիշը չկա. ես եմ Տերը, և չկա մեկ ուրիշը։
(Գրաբար) եւ ծանիցեն յարեւելից եւ յարեւմտից թէ չիք ոք բաց յինէն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: