Եսայու մարգարեության մեկնություն 49:22

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա Ես Իմ ձեռքը կբարձրացնեմ ժողովուրդների վրա և Իմ դրոշը կկանգնեցնեմ ազգերի մեջ, և նրանք քո որդիներին կբերեն իրենց գրկում, և քո դուստրերին՝ ուսերի վրա»։ [22] (Սինոդական թարգ․)
   
   Կարծես ի պատասխան նախորդող համարի հարցադրումների, Աստված Ինքն է ասում, որ այդ ամենն ինքն իրեն տեղի չի ունեցել, ո՛չ էլ բնական, պատմական գործընթացների հետևանք է, այլ արդյունք է բացառապես Իր ամենակարող Աջի զորության, որին ենթակա են աշխարհի բոլոր զորեղները:

   «Ես Իմ ձեռքը կբարձրացնեմ ժողովուրդների վրա և Իմ դրոշը կկանգնեցնեմ ազգերի մեջ…» - Ձեռքը բարձրացումը և դրոշի կանգնեցումը մի նշան է, որը բոլորի ուշադրությունը հրավիրում է հաջորդող խոսքերի կարևոր բովանդակության վրա։ Հերոնիմոս Երանելին «դրոշ»-ի ներքո այլաբանորեն հասկանում է փրկության գործիքը՝ Քրիստոսի Խաչը, որը քրիստոնյաների հաղթանակի խորհրդանիշ-նշանն է: «Ժողովուրդներ» և «ազգեր» ասելով այստեղ, միանշանակ, նկատի են առնվում այն տարածքները, որոնք ապագայում պիտի առանձնացվեն հոգևոր Իսրայելի զավակների հիմնական մասի, այսինքն՝ Քրիստոսի Եկեղեցու համար:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուածն. «Ահա իմ ձեռքը պիտի բարձրացնեմ ազգերի վրայ եւ իմ դրօշը կանգնեցնեմ կղզիներում, ու քո որդիներին, իրենց գիրկն առած, եւ քո դուստրերին, իրենց ուսերին դրած, պիտի բերեն:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա իմ ձեռքը բարձրացնում եմ ազգերի վրա և իմ դրոշը կանգնեցնում ժողովուրդների մեջ, և նրանք քո որդիներին կբերեն իրենց գրկում և քո դուստրերին կկրեն ուսերի վրա։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր Տէր. ահաւադիկ ամբարձից զձեռս իմ ի վերայ ազգաց, եւ ի կղզիս կանգնեցից զնշան իմ, եւ ածցեն զորդիս քո ի ծոցս իւրեանց, եւ զդստերս քո ի վերայ ուսոց իւրեանց բարձեալ բերիցեն: