Ա. Լոպուխին
Վա՜յ նրանց, ովքեր վաղ առավոտից ընկնում են ցքիի հետևից և մինչև ուշ գիշեր իրենց տաքացնում են գինով: (Սինոդական թարգ․) [11]
Ցքին ալկոհոլային խմիչք է, որ պատրաստվում է խնձորից կամ այլ պտուղներից, անգամ հացից (գարու հացից, որը նման է մեր գարեջրին): Գինին պատրաստվում է խաղողից, որն այդ ժամանակ հայտնի էր իր համով:
Եսայի մարգարեն այստեղ պայքարում է արբեցողության՝ մի այլասերվածության դեմ, որը հրեաների մեջ սկսել էր տարածվել դեռևս Սողոմոնի ժամանակներից, և հենց վերջինիս օրինակն էլ, անկասկած, իր ազդեցությունն էր թողնում արքունիքին մոտ կանգնած մարդկանց վրա (Գ Թագ. 4:20): Գինու առատությունն այդ խմիչքը դարձնում էր ամենից շատ տարածվածը, և արբեցողությունն այդպիսով պարարտ հող էր գտնում իր համար: Մարգարեները, տեսնելով այդ մոլության ողջ վնասակարությունը, ամեն կերպ փորձում էին ուշքի բերել իրենց ունկնդիրներին, որոնք անգամ հպարտանում էին իրենց՝ հնարավորինս ավելի շատ գինի խմելու կարողությամբ (հմմտ. Եսայի 5:22):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Վա՜յ նրանց, ովքեր առաւօտեան վեր կենալով՝ ընկնում են օղու յետեւից եւ օրն անցկացնում դրանով, եւ հէնց գինին նորից բորբոքում է նրանց:
(Արարատ թարգ․) Վա՜յ նրանց, որոնք, վաղ առավոտյան վեր կենալով, ընկնում են օղու հետևից, երեկոյան ուշանում են, մինչև գինին նորից տաքացնում է նրանց։
(Գրաբար) Վայ այնոցիկ որ յառնեն ընդ առաւաւտս` եւ զհետ լինիցին ցքւոյն. որ երեկանան ի նմին. զի գինին իսկ անդէն զնոսին այրէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: