Եսայու մարգարեության մեկնություն 5։14

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Դժոխքն էլ ինքն իրեն լայնացրել եւ բացել է իր երախները, որպէսզի դադար չունենայ. փառաւորուածները, մեծամեծներն ու հարուստները, չարագործներն ու զուարճամոլները նրա մէջ պիտի իջնեն:
   
   Հարց. Ի՞նչ է դժոխքը.
   Պատասխան. Դժոխքը դժվարին տեղ է, թշվառների տխուր կապարան:
   

Ա. Լոպուխին

14-17․ Այդ իսկ պատճառով էլ դժոխքը ընդարձակվել է և անչափ մեծությամբ բացել է իր երախը, և հենց այնտեղ կհայտնվի նրանց փառքն ու հարստությունը, նրանց աղմուկն ու ամեն բան, ինչ նրանց ուրախություն է պատճառում: [14] Եվ մարդը կխոնարհվի, տղամարդիկ կհամակերպվեն, և ամբարտավանների աչքերը տագնապով կլցվեն:  «Կխոնարհվի», այսինքն՝ կապաշխարի: Եվ զորությունների Տերը կբարձրանա նրանց դեմ դատաստանով, և սուրբ Աստված արդարադատությամբ կհայտնի Իր սրբությունը: Եվ ոչխարները կարածեն իրենց արոտում, և հարուստներից մնացած պարարտ արոտավայրերից կօգտվեն օտարները: (Սինոդական թարգ․)
   
   «Ոչխարները» պատկերավոր ձևով ներկայացնում են խեղճ ու աղքատ հրեաներին, որոնք նախկինում տեղ չունեին Պաղեստինի տարածքում, քանի որ բոլոր հողերը ոչ մեծ թվով հարուստների իշխանության տակ էին: Հարուստ և մեծապատիվ բոլոր հրեաների գերությունից հետո Հուդայի թագավորության տարածքում մնացած աղքատներն ազատորեն կարող էին իրենց համար հողեր ընտրել այնտեղ, որտեղ կցանկանային:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Դժոխքն էլ ինքն իրեն լայնացրել եւ բացել է իր երախները, որպէսզի դադար չունենայ. փառաւորուածները, մեծամեծներն ու հարուստները, չարագործներն ու զուարճամոլները նրա մէջ պիտի իջնեն:
(Արարատ թարգ․) Ահա թե ինչու մեռյալների աշխարհը կմեծացնի իրեն, անչափ կբացի իր երախը, և նրա մեջ կիջնեն ժողովրդի երևելիներն ու բազմությունը, նրա ժխորն ու զվարճությունը։
(Գրաբար) Եւ լայնեցին դժոխք զանձինս իւրեանց` եւ բացին զբերանս իւրեանց` զի մի դադարեսցեն: եւ իջցեն փառաւորք` եւ մեծամեծք, եւ մեծատունք եւ ժանտագործք նոցա, եւ զուարճացեալն ի նմա: