Ա. Լոպուխին
Վա՜յ նրանց, ովքեր ունայնության պարաններով դեպի իրենց են քաշում անօրենությունները, և մեղքը՝ ասես լծակառքի չվաններով: (Սինոդական թարգ․) [18]
«Դեպի իրենց են քաշում» արտահայտությունն ավելի ճիշտ կլինի թարգմանել հետևյալ կերպ. «Իրենց մեղքերի պատճառով իրենց վրա են հրավիրում Աստծո պատիժները»: Մարգարեի այս խոսքերն այդ իմաստով են հասկանում սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին և սուրբ Հովհան Ոսկեբերանը, ինչպես նաև որոշ նորագույն մեկնիչներ: Կարելի է ասել՝ պատիժն արդեն իսկ այնքան ամուր է «կառչել ու ամրացվել» անմաքուր հրեաներին, որքան ամուր որ լծասայլն է ամրացվում այն քարշող կենդանուն:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Վա՜յ նրանց, ովքեր կարծես երկար պարանով իրենց մեղքերն են քարշ տալիս եւ ասես երինջների լծափոկով՝ իրենց անօրէնութիւնները:
(Արարատ թարգ․) Վա՜յ նրանց, որոնք անօրենությունը քարշ են տալիս ունայնության պարաններով և մեղքը՝ ասես սայլի չվաններով,
(Գրաբար) Վայ այնոցիկ ոյք ձգեն զմեղս իւրեանց իբրեւ երկայն պարանաւ. եւ իբրեւ փոկով լծոյ երնջոց զանաւրենութիւնս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: