Եսայու մարգարեության մեկնություն 5։2

Ա. Լոպուխին

Եվ նա ցանկապատեց այն, քարերը հանեց միջից և նրանում ընտիր որթեր տնկեց, մի աշտարակ կանգնեցրեց նրա մեջտեղում և մի հնձան էլ փորեց նրա մեջ ու սպասեց, որ այն խաղող տար, բայց այն վայրի պտուղներ տվեց: (Սինոդական թարգ․) [2]
   
   «Նա ցանկապատեց այն» արտահայտությունն ավելի ճիշտ կլինի եբրայերենից թարգմանել հետևյալ կերպ․ «Փորեց կամ փխրեցրեց՝ խաղողի որթեր տնկելու համար:

   «Քարերը հանեց միջից», ավելի ճիշտ՝ այն մաքրեց մեծ քարերից, քանի որ փոքր քարերը նպաստում են տնկիների՝ պարարտ հողի մեջ ամրանալուն:

   Աշտարակները կառուցվում էին խաղողի այգիների մեջտեղում, որպեսզի խաղողի այգու պահապաններն այնտեղից կարողանային հետևել որթատնկերին, որոնց հիմնականում սպառնում էին վնասել անասունները:

   Հնձանն ավելի շուտ այն ներքին հատվածն էր, որը գտնվում էր հողի տակ և որի մեջ՝ վերին հատվածից, ճզմում էին խաղողն ու խաղողի հյութը ծորում էր վերից վար:

   «Ընտիր որթեր». թարգմանված է եբրայերեն «սոռեկ» (ասորերեն՝ «սառկա») բառից և նշանակում է «հիմնականում մուգ կարմիր գույնի խաղող»:

   Վայրի պտուղները վատ որակի պտուղներն են:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ցանկապատեցի, բարձր ձողեր կանգնեցրի եւ ընտիր որթատունկ տնկեցի: Աշտարակ շինեցի նրա մէջ, նաեւ հնձան փորեցի այնտեղ եւ սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց:
(Արարատ թարգ․) Նա ցանկապատեց այն, փորեց այն, քարերը հանեց միջից, ընտիր որթեր տնկեց, նրա մեջտեղում դիտաշտարակ կառուցեց, փորեց նաև մի հնձան և սպասեց, որ խաղող տար, բայց այն ազոխ տվեց։
(Գրաբար) Ցանգով փակեցի` ամրութեամբ պարսպեցի ձողաբարձ զարդարեցի. եւ տնկեցի որթ սորէկ: աշտարակ շինեցի ի միջի նորա. եւ գուբ հնծան փորեցի ի նմա. եւ մնացի զի բերցէ խաղող, եւ եբեր փուշ: