Ա. Լոպուխին
22-25. Վա՜յ նրանց, ովքեր քաջ են գինի խմելու մեջ և հզոր՝ թունդ ցքի պատրաստելու մեջ: [22] Ովքեր մեղավորին արդարացնում են կաշառքի համար և արդարներին զրկում են իրավունքից։ Դրա համար էլ, ինչպես կրակի բոցն է լափում եղեգը, և ինչպես որ չոր խոտն է այրվում բոցի մեջ, այնպես էլ պիտի փտի նրանց արմատը, և նրանց ծաղիկը փոշու նման վեր պիտի բարձրանա, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը և անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։ Դրա համար Տիրոջ բարկությունը կբորբոքվի Իր ժողովրդի դեմ. Նա Իր ձեռքը կբարձրացնի նրա վրա և կհարվածի նրան այնպես, որ լեռները կդողան։ Նրանց դիակներն աղբի պես կթափեն փողոցներում։ Բայց այդ ամենով հանդերձ Նրա բարկությունը չի իջնի, տակավին Նրա ձեռքը կմնա բարձրացած: (Սինոդական թարգ․)
24-25-րդ համարներ: Իրենց մեղքերի համար բոլոր մեղավորները ծանր պատիժների կարժանանան Աստծո կողմից, նրանց դիակները կսփռվեն ամենուրեք՝ որպես մի սարսափելի համաճարակի սկսվելու նշան, սակայն այդ ամենը դեռ շատ քիչ է լինելու նրանց համար: Աստված մեղավոր հրեաների դեմ հեռու հեռուներից մի այնպիսի թշնամի դուրս կբերի, որն առյուծի պես կնետվի ընտրյալ ազգի վրա և գերության կմատնի բազմաթիվ հրեաների:
«Նրա ձեռքը կմնա բարձրացած», այսինքն՝ այդ պատիժը հրեաների համար աղետների միայն սկիզբը կլինի:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Վա՜յ ձեր այդ հզօրներին, որոնք գինի են ըմպում, եւ ձեր իշխաններին, որոնք խառնուած թունդ օղի են խմում,
(Արարատ թարգ․) Վա՜յ նրանց, որոնք քաջ են գինի խմելու մեջ և կտրիճ՝ օղի խառնելու մեջ,
(Գրաբար) Վայ հզաւրաց ձերոց որ ըմպեն զգինին, եւ իշխանացդ որ խառնեն զցքին.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: