Եսայու մարգարեության մեկնություն 5։3

Ա. Լոպուխին

 3-6․ Եվ հիմա, ով Երուսաղեմի բնակիչներ և Հուդայի երկրի մարդիկ, իմ ու իմ այգու դա՛տն արեք: [3] Է՞լ ինչ էր հարկավոր անել իմ այգու համար, որ ես չեմ արել նրան: Ուրեմն ինչո՞ւ, երբ սպասեցի, որ խաղող տար, նա վայրի պտուղ տվեց: Այսպիսով, ես ձեզ կասեմ, թե ինչ եմ անելու իմ այգու հետ. կքանդեմ նրա ցանկապատը, և թող հափշտակության ենթարկվի այն, կկործանեմ նրա պարիսպները, և այն ոտքի կոխան կլինի: Եվ կլքեմ իմ այգին, թող չէտվի ու չփորվի, և թող այնտեղ ցախ ու փուշ բուսնի: Եվ ամպերին պատվիրելու եմ, որ նրա վրա անձրև չտեղան: (Սինոդական թարգ․)
   
   Այստեղ խոսում է Սիրեցյալը,այսինքն՝ Բարձրյալը:

   Ցանկապատն (5-րդ համար) այն ոչ բարձր քարե պատերի շարանն է, որոնք կառուցվում են խաղողի այգու շուրջը և ունենում են 1-2 արշին բարձրություն (մեկ արշինը հավասար է 71 սմ. խմբգ. օրինակ) 636բերեց:

   Խաղողի այգու մշակելի հողատարածքը տարվա մեջ մի քանի անգամ բրում էին նրա բերքատվությունը բարձրացնելու համար:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այժմ, Յուդայի երկրի մարդի՛կ եւ Երուսաղէմի բնակիչնե՛ր, իմ ու իմ այգու դա՛տն արէք.
(Արարատ թարգ․) Հիմա, ո՛վ Երուսաղեմի բնակիչներ և Հուդայի երկրի մարդիկ, դատավո՛ր եղեք իմ և իմ այգու միջև։
(Գրաբար) Եւ այժմ արք Յուդայ եւ բնակիչք Երուսաղէմի. դատ արարէք ընդ իս եւ ընդ այգի իմ: