Եսայու մարգարեության մեկնություն 5։8

Ա. Լոպուխին

Վա՜յ նրանց, ովքեր տունը տանն են կպցնում, արտը արտին են մոտեցնում մինչև որ այլևս տեղ չի մնում ուրիշներին, ասես դուք միայնակ եք բնակվում երկրի վրա: (Սինոդական թարգ․) [8]
   
   8-23 համարներ: Իրենց մեղքերի և իրենց հանցանքների համար հրեաները շատ խիստ պետք է պատժվեն: Տառապելու են նրանք, ովքեր ձեռք են գցում ուրիշի ունեցվածքի վրա, նրանց պատկանող հողերը կթալանվեն և դրանցից եկած եկամուտը կնվազի: Մարդիկ, որոնք իրենց ամբողջ ժամանակն անց են կացնում վայելքների մեջ, այժմ սով և ծարավ պետք է զգան ու վերջիվերջո պետք է ընկնեն անդրաշխարհի երախը: Մեղքի ստրուկները, որոնք անպարկեշտորեն հերքում են նախախնամության գոյությունը և մարդկանց հանդեպ Աստծո դատաստանի անխուսափելիությունը, շատ շուտով իրենց վրա կզգան այդ դատաստանի ծանրությունը: Իրենց մեղքերի համար կվճարեն նաև մյուս մեղավորները:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Վա՜յ նրանց, որոնք տանը տուն են կցում եւ ագարակին ագարակ միացնում, որպէսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թէ երկրի վրայ մենակ դուք էք ապրելու:
(Արարատ թարգ․) Վա՜յ նրանց, որոնք մեկ տունը մյուսին են կցում, արտի վրա արտ են ավելացնում, մինչև որ այլևս տեղ չմնա, ու դուք մենակ բնակվեք երկրի մեջտեղում։
(Գրաբար) Վայ այնոցիկ որ յարեն տուն ի տուն, եւ ագարակ առ ագարակ մերձեցուսցեն, զի զընկերին հանիցեն: միթէ միա՞յն բնակելոց իցէք յերկրի: