Ա. Լոպուխին
«Ես եմ Տերը, քո Աստվածը, որ ալեկոծում եմ ծովը այնպես, որ նրա ալիքները մռնչում են․ «Զորությունների Տեր» է Նրա անունը»։ [15] (Սինոդական թարգ․)
«Ես եմ Տերը, քո Աստվածը, որ ալեկոծում եմ ծովը այնպես, որ նրա ալիքները մռնչում են․ «Զորությունների Տեր» է Նրա անունը։Եվ Ես Իմ խոսքերը կդնեմ քո շուրթերին, և Իմ ձեռքի ստվերով կծածկեմ քեզ, որպեսզի տարածեմ երկինքը և հաստատեմ երկիրն ու ասեմ Սիոնին․ «Դու Իմ ժողովուրդն ես»» - Սա Աստծո կողմից Իրեն հավատարիմ Սիոնի հանդեպ միջնորդության և օժանդակության տրամադրման վերաբերյալ տրված խոստման հանդիսավոր կրկնողությունն է։
« Ես եմ Տերը, քո Աստվածը․․․«Զորությունների Տեր» է Նրա անունը․․․» - Ահա Իմ վրա հույս դնելու և Իմ կողմից ձեզ օգնություն տրամադրելու հիմնավորումը․ որովհետև Ես ձեր ամենազոր և ամենակարող Աստվածն եմ, իսկ դուք Իմ ընտրյալ ժողովուրդն եք (հմմտ. Ես. 54:5):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Ես եմ քո Տէր Աստուածը, որ ալեկոծում եմ ծովը եւ նրա ալիքներին ստիպում մռնչալ. Զօրութիւնների Տէր է իմ անունը:
(Արարատ թարգ․) Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հուզում է ծովին, որ նրա ալիքները գոռան. Զորությունների Տեր է իմ անունը։
(Գրաբար) Ես եմ Տէր Աստուած քո` որ խռովեմ զծով, եւ գոչեցուցանեմ զալիս նորա. Տէր Սաբաւովթ անուն է իմ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: