Ա. Լոպուխին
«Որովհետև Ես՝ Տերս, սիրում եմ արդարությունը, ատում եմ բռնավոր հափշտակությունը, և նրանց վարձը պիտի տամ ճշմարտապես և հավիտենական ուխտ պիտի կնքեմ նրանց հետ»: [8] (Սինոդական թարգ․)
«Որովհետև Ես՝ Տերս․․․» - Սա մի հույժ կարևոր վկայություն է խոսքի գործող դերակատարի անձի ճշգրտման տեսանկյունից: Այս խոսքերից ակնհայտ է դառնում, որ ինքը՝ Եսայի մարգարեն այլևս որևէ կերպ չէր կարող լինել այս խոսքի գործող անձը, քանի որ նա երբեք չէր համարձակվի ինքն իրեն «Տեր» անվանել: Այս խոսքում գործող Անձը կարող էր լինել և իսկապես եղել է միայն Աստծո Որդին՝ Մեսիան, որը միաժամանակ և՛ Աստծո Որդին է, և՛ ճշմարիտ Տերը:
«Սիրում եմ արդարությունը, ատում եմ բռնի հափշտակությունը․․․» - Այս խոսքերն իրենց հիմնական բարոյագիտական իմաստից չզրկելով հանդերձ՝ կարելի է ենթադրել, որ այս խոսքերն իրենց հիմքում ունեն նաև որոշակի պատմական իրողություններ՝ մասնավորապես այն նվաստացումներն ու ճնշումները, որոնց իսրայելական ժողովուրդը ենթարկվել է հեթանոսական տարբեր ժողովուրդների՝ մասնավորապես բաբելոնացիների կողմից (Ես․ 49։26), որի համար և այժմ էլ Տերը ցանկանում է բոլորին արդար փոխհատուցում տալ: Սույն հատվածի այսօրինակ ընկալումը հաստատում են անմիջապես հաջորդող համարի խոսքերը։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Ես՝ Տէրս, սիրում եմ արդարութիւնը եւ ատում յափշտակութիւնն ու անիրաւութիւնը, արդարներին պիտի տամ իրենց վաստակը եւ յաւիտենական ուխտ պիտի անեմ նրանց հետ:
(Արարատ թարգ․) Արդարև, ես՝ Տերը, սիրում եմ իրավունքը, ատում եմ հափշտակությունը և անօրենությունը. ես հավատարմորեն նրանց վարձը պիտի տամ և հավիտենական ուխտ պիտի կնքեմ նրանց հետ»։
(Գրաբար) Զի ես եմ Տէր որ սիրեմ զարդարութիւն, եւ ատեամ զյափշտակութիւն յանիրաւութենէ. եւ տաց զվաստակս նոցա արդարոց, եւ ուխտ յաւիտենից ուխտեցից ընդ նոսա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: