Ա. Լոպուխին
«Եվ Սարոնը հոտերի արոտավայր պիտի լինի, և Աքորի ձորը՝ արջառների մակաղատեղ Իմ ա՛յն ժողովրդի զվարակների համար, որը փնտրել է Ինձ»: [10] (Սինոդական թարգ․)
Այստեղ հիշատակվող դաշտավայրերի՝ Սարոնի ու Աքորի աշխարհագրական անվանումներն Աստվածաշնչում ունեն նաև այլ, ավելի ճշգրիտ տեղայնացում. առաջինը գտնվում էր Միջերկրական ծովի հարավ-արևմտյան հատվածում, իսկ երկրորդն էլ՝ հարավ-արևելյան մասում՝ Երիքովից ոչ շատ հեռու (Հս. 7:24, 15:7 և Օս. 2:15):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Անտառի մէջ պիտի լինեն հովիւների մակաղատեղերը, եւ Աքորի ձորը պիտի դառնայ նախիրների հանգստավայրն իմ ժողովրդի, որն ինձ է փնտռել:
(Արարատ թարգ․) Սարոնը հոտերի արոտավայր պիտի լինի, և Աքորի ձորը՝ արջառների մակաղատեղ իմ ժողովրդի համար, որը փնտրել է ինձ։
(Գրաբար) Եւ եղիցի յանտառին մակաղատեղք հովուաց, եւ ձորն Աքովրայ հանգիստ անդւոց, ժողովրդեան իմոյ որ խնդրեցինն զիս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: