Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Ինչպես որ մեկին մխիթարում է իր մայրը, այնպես էլ Ես պիտի մխիթարեմ ձեզ, և դուք պիտի մխիթարվեք Երուսաղեմում»: [13] (Սինոդական թարգ․)
«Ինչպես որ մեկին մխիթարում է իր մայրը, այնպես էլ Ես պիտի մխիթարեմ ձեզ․․․» - Մայրական սերը բարձրագույնն է երկրային բոլոր զգացմունքներից: Եվ իզուր չէր, որ բանաստեղծն ասում էր, որ ինքը «աշխարհում միայն մեկ սուրբ ու անկեղծ արցունք է տեսել, ու դա խեղճ մայրերի արցունքն է «եղել..․ 2»: Հենց այսպիսի խորը, զորավոր և սուրբ սիրո հետ է Տերը համեմատում Իր վերաբերմունքը հավատարիմ Իսրայելի նկատմամբ: Մեկ այլ հատվածում մենք արդեն տեսել ենք, որ Աստված Իր վերաբերմունքը ոչ միայն հավասարեցնում է մայրական զգացմունքների հետ, այլ նաև Իր այդ հոգածությունը նույնիսկ ավելի վեր է դասում մայրական սիրուց (Ես․ 49:15):
--------------------------------
2 . Այս խոսքերի հեղինակը ռուս նշանավոր բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովն է, իսկ այս միտքն արտահայտված է նրա հայտնի «Լսելով պատերազմի սարսափները» («Внимая ужасам войны», 1855 թ.) բանաստեղծության մեջ։ Բնագրում այդ հատվածը հնչում է այսպես`
«Средь лицемерных наших дел,
И всякой пошлости и прозы,
Одни я в мире подсмотрел,
Святые, искренние слёзы —То слёзы бедных матерей!»
Հ.Թումանյանը 1894 թվականին թարգմանել է այս բանաստեղծությունը։
Այս մեր կեղծավոր, ստոր աշխարհում,
Այսքան գարշելի գործերի շարքում
Ես անկեղծ և սուրբ մի բան տեսա միայն ―
Թշվառ մայրերի արտասուքն է այն։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ինչպէս որ մայրն է գգւում իր մանկանը, այնպէս էլ ես պիտի գգուեմ ձեզ, եւ դուք պիտի մխիթարուէք Երուսաղէմում:
(Արարատ թարգ․) Ինչպես մարդ, որին հանգստացնում է իր մայրը, այնպես էլ ես պիտի հանգստացնեմ ձեզ. ձեզ կհանգստացնեմ Երուսաղեմում։
(Գրաբար) որպէս մայր որ զմանուկ իւր գգուիցէ, այնպէս գգուեցից զձեզ: եւ յԵրուսաղէմ մխիթարեսջիք.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: