Ա. Լոպուխին
Բայց Տերը քեզ վրա, քո ժողովրդի և քո հոր տան վրա այնպիսի օրեր պետք է բերի, որպիսիք չեն եղել այն ժամանակից ի վեր, ինչ Եփրեմը բաժանվեց Հուդայից: Պիտի բերի Ասորեստանի թագավորին։ (Սինոդական թարգ․) [17]
17-25 համարներ: Սակայն նախքան Հուդայի երկրի համար խաղաղ ժամանակների վրա հասնելը մի որոշակի ընթացք ծանր ժամանակաշրջան է լինելու: Տերը հրեաների դեմ կուղարկի եգիպտական և ասորական զորքերը, որոնք Հուդայի թագավորության տարածքում կոչնչացնեն երկրի ողջ բերքը: Երկիրը մոլախոտ կաճեցնի, իսկ երկրի բնակչության մեծամասնությունը գերության կտարվի:
«Քեզ վրա…». Աքազ օրոք Ասորեստանի թագավորը դեռևս չէր տիրապետում Հուդայի թագավորության տարածքում, սակայն դրա փոխարեն Աքազը վասալային հարաբերությունների մեջ էր մտել այդ թագավորի հետ: Այդ հանգամանքը Հուդայի թագավորությանը զրկել էր անկախությունից և հանգեցրել էր ոչ պակաս ողբերգական հետևանքների, քան Ռոբովամ թագավորի օրոք Իսրայելի տասը ցեղերի անկումն էր:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Աստուած քեզ վրայ, քո ժողովրդի եւ քո հօր տան վրայ այնպիսի օրեր պիտի բերի, որ չեն եկել այն ժամանակից ի վեր, երբ Եփրեմն անջատուեց Հրէաստանից. - պիտի բերի Ասորեստանի արքային:
(Արարատ թարգ․) Տերը քեզ վրա, քո ժողովրդի և քո հոր տան վրա պիտի բերի այնպիսի օրեր, որպիսիք չեն եղել այն օրից ի վեր, երբ Եփրեմի երկիրը բաժանվեց Հուդայի երկրից. պիտի բերի Ասորեստանի թագավորին։
(Գրաբար) Այլ ածցէ Աստուած ի վերայ քո, եւ ի վերայ ժողովրդեան քոյ, եւ ի վերայ տան հաւր քոյ աւուրս` որ չեւ եւս են եկեալ, յորմէ աւրէ եհան Եփրեմ ի Հրէաստանէ զարքայն Ասորեստանեայց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: