Եսայու մարգարեության մեկնություն 7։21

Ա. Լոպուխին

21-24. Եվ այդ օրը այնպես պիտի լինի, որ ամեն մարդ մի երինջ և երկու ոչխար պիտի պահի: [21] Եվ նրանց տված կաթի առատությունից յուղ պիտի ուտի, որովհետև յուղ ու մեղր պիտի ուտեն բոլոր նրանք, ովքեր մնացած կլինեն այդ երկրում։ Այդ օրն այնպես պիտի լինի, որ ամեն տեղ, որտեղ կար հազար որթատունկ՝ հազար սիկղ արծաթի արժեքով, ցախ ու փշով պիտի լցվի։ Նետերով ու աղեղներով գալու են այնտեղ, որովհետև ողջ երկիրը ցախ ու փուշ պիտի լինի։ Ցախից ու փշից վախենալով՝ չեք գնալու այն սարալանջերը, որոնք բրվում էին բրիչով. դրանք եզների արոտավայր պիտի դառնան և ոչխարների ոտքի կոխան պիտի լինեն: (Սինոդական թարգ․)
   
   Այստեղ նկարագրվում է Հուդայի թագավորության տարածքի ծայրաստիճան ամայացումը: Դրանում ամեն տեղ փուշ ու տատասկ է աճում, որոնց մեջ անգամ վայրի գազաններ են շրջում: Հստակ է, որ այստեղ մարգարեն կանխատեսում է Հուդայի թագավորության այն ամայացումը, որը տեղի էր ունեցել հրեաների՝ Նաբուգոդոնոսոր արքայի կողմից գերության տարվելուց հետո:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Եւ այդ օրն այնպէս պիտի լինի, որ ամէն մարդ, մի երինջ եւ երկու ոչխար պահելով,
(Արարատ թարգ․) Այդ օրն ամեն մարդ մի երինջ և երկու ոչխար պիտի պահի
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ բուծցէ մարդ երինջ մի յարջառոց, եւ մաքիս երկուս.