Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Այն ժողովուրդը, որն ընթանում էր խաւարի միջով, տեսաւ մեծ լոյս. ձեզ համար էլ, որ բնակւում էք աշխարհում եւ մահուան ստուերների մէջ, լոյս պիտի ծագի:
Դուք, որ բնակվում եք մահվան ստվերում, ձեզ լույս է ծագելու.
Ասվում է, թե [միայն] կռապաշտության և մեղքերի ստվերում գտնվող հեթանոսների համար չէ, որ լինելու է այս լույսը, այլ Քրիստոսի լույսը հավասարապես բոլորի է վրա լինելու: Ավետարանիչը Նրան «ճշմարիտ լույս» է կոչում. «Ճշմարիտ լույս էր, որ լուսավորում էր բոլոր մարդկանց» (Հովհ. 1։9), այսինքն՝ նրանց լուսավորում էր ճշմարիտ աստվածգիտությամբ:
Ա. Լոպուխին
Խավարի միջով ընթացող ժողովուրդը մեծ լույս կտեսնի, մահվան ստվերների երկրում բնակվողների վրա լույս կծագի։ (Սինոդական թարգ․) [2]
Մարգարեն շարունակում է նկարագրել այն գալիք բարեկեցությունը, որը Մեսիայի գալստյամբ պետք է բաժին հասնի հյուսիսային թագավորությանը և առհասարակ ամբողջ Իսրայելին:
«Մահվան ստվերների երկիրը» նույնն է, ինչ որ «Շեոլը»՝ անդրաշխարհը, որտեղ բացարձակապես լույս գոյություն չունի: Այդպես է կոչվում Իսրայելի ամբողջ երկիրը, որտեղ թագավորում է թշվառության և թերահավատության անթափանցելի խավարը՝ հատկապես կենտրոնացած Գալիլեայում, որը գտնվում է հարևան հեթանոս պետությունների հսկողության ներքո:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Այն ժողովուրդը, որն ընթանում էր խաւարի միջով, տեսաւ մեծ լոյս. ձեզ համար էլ, որ բնակւում էք աշխարհում եւ մահուան ստուերների մէջ, լոյս պիտի ծագի:
(Արարատ թարգ․) Խավարի մեջ ընթացող ժողովուրդը մեծ լույս տեսավ. մահվան ստվերի երկրում բնակվողների վրա լույս ծագեց։
(Գրաբար) Ժողովուրդ որ գնայր ընդ խաւար` ետես լոյս մեծ. եւ որ բնակեալ էք յաշխարհի եւ ի ստուերս մահու, լոյս ծագեսցէ ձեզ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: