Եսայու մարգարեության մեկնություն 9։3

Ա. Լոպուխին

Դու կբազմացնես ազգը, կմեծացնես նրա ուրախությունը։ Նրանք կուրախանան Քո առաջ, ինչպես մարդիկ ուրախանում են հնձի ժամանակ և ցնծում են ավար բաժանելիս: (Սինոդական թարգ․) [3]
   
   Թշնամիների դեմ մղած ճակատամարտերում կրած կորուստներից ու իր զգալի մասի՝ գերության մատնվելուց հետո ժողովուրդը Բարձրյալի շնորհիվ կրկին կբազմապատկվի և կուրախանա, քանի որ իրեն նորից կզգա Տիրոջ հետ հաղորդակցության մեջ (Քո առջև) 2:

--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ժողովրդի մեծ մասը, որին մասնակից դարձրիր քո ուրախութեանը, ուրախանալու է քո առաջ, ինչպէս հնձի ժամանակ են ուրախանում եւ կամ աւարը բաժանելիս,
(Արարատ թարգ․) Դու բազմացրիր ազգը, մեծացրիր նրա ուրախությունը։ Նրանք ուրախանում են քո առաջ, ինչպես մարդիկ ուրախանում են հնձի ժամանակ և ցնծում ավար բաժանելիս,
(Գրաբար) Զմեծ մասն ժողովրդեանդ զոր իջուցեր յուրախութիւն քո. եւ ուրախ եղիցին առաջի քո որպէս ուրախ լինիցին ի հունձս, եւ որպէս որ բաժանիցենն զաւար: