Ա. Լոպուխին
Քանի որ լուծը, որ ծանրացել է նրա վրա, և այն գավազանը, որից որ նա պարտվեց, և շղթան, որը նեղում է նրան, Դու կկործանես, ինչպես որ Մադիամի օրոք: (Սինոդական թարգ․) [4]
«Գավազանը, որից որ նա պարտվեց» արտահայտության փոխարեն (արտահայտություն, որ համահունչ է հաջորդ խոսքերի հետ) ավելի լավ է ընթերցել «շղթա, որը նրա ուսերի վրա է»:
«Մադիամի օրոք»․ դա այն մեծ պարտության օրն է, որը Գեդեոնի կողմից հասցվեց Մադիամացիներին (Դատ. 7:22 և շարունակությունը):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) որովհետեւ վերացաւ այն մեծ լուծը, որ նրանց վրայ էր դրուած, եւ գաւազանը, որ նրանց պարանոցին էր: Ինչպէս Մադիամի օրերին, նա մերժեց հարկապահանջների գաւազանը:
(Արարատ թարգ․) որովհետև նրա ծանր լուծը և մեջքի գավազանն ու իր վրա բռնացողի իշխանական ցուպը կոտրեցիր, ինչպես Մադիամի օրերին։
(Գրաբար) զի վերացաւ ի նոցանէ լուծն` որ կայր ի վերայ, եւ գաւազանն որ ի վերայ պարանոցի նոցա: Զի զգաւազանն պահանջողաց մերժեաց` որպէս եւ յաւուրն Մադիամու:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: