Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն 1։6

Ա. Լոպուխին

6-8․ «Մեր Տեր Աստվածը մեզ հետ խոսելով Քորեբում՝ ասաց. «Բավական է որքան բնակվեցիք այս լեռան վրա»: [6] «Ելեք գնացե՛ք դուք այստեղից, մտե՛ք ամորհացիների լեռը, նրանց մոտ, ովքեր բնակվում են Արաբայի շուրջը՝ դեպի լեռներն ու դաշտերը, դեպի հարավ ու Քանանացիների երկրի ծովեզերքը, դեպի Անդրլիբանան, մինչև Մեծ կամ Եփրատ գետը»: «Տեսե՛ք, ահա ձեզ հանձնեցի այդ երկիրը. մտե՛ք ու իբրև ձեր սեփականություն ստացե՛ք այդ երկիրը, որը ես երդվեցի տալ ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, նրանց ու նրանց հետնորդներին»: (Սինոդական թարգ․)
   
   Հիշվում է այն ժամանակահատվածը, երբ օրենքի տվչությունից և խորանի կառուցումից հետո Աստված ժողովրդին հրահանգում է գնալ դեպի իրենց խոստացված երկիր հարավային սահմանները (Թվ. 10:12):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) «Մեր Տէր Աստուածը մեզ հետ խօսելով Քորեբում՝ ասաց. «Բաւական է որքան բնակուեցիք այս լերան վրայ:
(Արարատ թարգ․) Մեր Տեր Աստվածը, Քորեբ լեռան վրա խոսելով մեզ հետ, ասաց. “Բավական է, որքան մնացիք այս սարում.
(Գրաբար) Տէր Աստուած մեր խաւսեցաւ ընդ մեզ ի Քորեբ` եւ ասէ. Շատ լիցի ձեզ բնակել ի լերինս յայսմիկ.