Ա. Լոպուխին
«Տեսե՛ք, ահա ձեզ հանձնեցի այդ երկիրը. մտե՛ք ու իբրև ձեր սեփականություն ստացե՛ք այդ երկիրը, որը ես երդվեցի տալ ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, նրանց ու նրանց հետնորդներին»: (Սինոդական թարգ․)[8]
Տե՛ս Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն գլուխ 1:6
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Տեսէ՛ք, ահա ձեզ յանձնեցի այդ երկիրը. մտէ՛ք ու իբրեւ սեփականութիւն ստացէ՛ք այդ երկիրը, որը ես երդուեցի տալ ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, նրանց ու նրանց յետնորդներին, մի երկիր, ուր մեղր ու կաթ է հոսում»:
(Արարատ թարգ․) Ահա ձեզ եմ տվել այդ երկիրը, գնացե՛ք և ժառանգե՛ք այն երկիրը, որը Տերը երդվեց տալ ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին ու նրանցից հետո նրանց զավակներին”։
(Գրաբար) Տեսէք զի ահա մատնեցի առաջի ձեր զերկիրն, մտէք ժառանգեցէք զերկիրն` զոր երդուայ ես տալ հարցն ձերոց, Աբրահամու եւ Սահակայ եւ Յակովբա. տալ նոցա եւ զաւակի նոցա յետ նոցա զերկիրն` որ բղխէ զկաթն եւ զմեղր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: