Ա. Լոպուխին
9-18․ «Ես ձեզ հետ խոսել եմ դեռ այն ժամանակ և ասել.՝» [9] «Ես միայնակ չեմ կարող ձեզ առաջնորդել: Մեր Տէր Աստուածը ձեզ բազմացրել է, եւ ահա դուք այսօր երկնքի աստղերի չափ շատ էք: Մեր հայրերի Տէր Աստուածը, ինչպէս որ կաք, հազարապատիկ թող աւելացնի եւ օրհնի ձեզ, ինչպէս խոստացել է ձեզ: Ես ինչպէ՞ս կարող եմ միայնակ կրել ձեր նեղութիւնները, քաշել ձեր հոգսերն ու հանդուրժել ձեր հակամարտութիւնները: Արդ, ձեր ցեղերի միջից առանձնացրէ՛ք իմաստուն, խոհեմ ու շրջահայեաց մարդկանց, որպէսզի նրանց ձեզ վրայ իշխաններ կարգեմ: Դուք ինձ պատասխան տուեցիք եւ ասացիք, թէ՝ «Լաւ է, եթէ քո ասածը անես»: Այն ժամանակ ես ձեզանից վերցրի ցեղապետներ, իմաստուն, շրջահայեաց ու խոհեմ մարդկանց, նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝ հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ եւ ձեր դատաւորների գրագիրներ: Դեռ այն ժամանակ ես պատուիրելով ասացի ձեր դատաւորներին. «Լսեցէ՛ք ձեր եղբայրների միջեւ եղած խնդիրները եւ ամէն մարդու դատը՝ թէ՛ իր եղբօր եւ թէ՛ եկուորի հետ, արդարութեամբ վճռեցէ՛ք: Դատաստան անելիս կողմնակալութիւն չանէք: Հաւասարապէս կը դատէք փոքրին ու մեծին: Ոչ մէկի հանդէպ աչառութիւն մի՛ արէք, որովհետեւ դատաստանը Աստծունն է: Ձեր ուժից վեր գործը կը յանձնէք ինձ, որ ես լսեմ»: Դեռ այն ժամանակ ես ձեզ պատուիրել եմ այն ամէնը, ինչ պէտք է անէք»: (Սինոդական թարգ․)
Մովսեսը խոսում է, Հոթորի խորհրդի համաձայն, ժողովրդի միջից իրեն ենթակա իշխանների նշանակման մասն (Ելք 18:13-26):
Ռաբիների հաշվարկների համաձայն Եգիպտոսից դուրս եկած 600 000 մարդու համար (Ելք 12:37) որպես իշխան նշանակվել են՝ 60 000 տասնապետեր, 12 000 հիսնապետեր, 6 000 հարյուրապետեր, 600 հազարապետեր՝ ընդհանուր հաշվարկով 78 600 մարդ:
Մեկնաբանվող հատվածում նկատի չեն առնվում այն 70 ծերերը, ովքեր ընտրվել էին Մովսեսի հետ կիսելու բարձրագույն իշխանության բեռը և, որպես մարգարեի ամենամոտ օգնականներ, լուսավորվել էին մարգարեության ոգով (Թվ. 11:11-17, 24-29):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) «Ես ձեզ հետ խօսել եմ դեռ այն ժամանակ եւ ասել.
(Արարատ թարգ․) Այն ժամանակ ես խոսեցի ձեզ հետ՝ ասելով. “Ես մենակ չեմ կարող ձեզ տանել։
(Գրաբար) Եւ խաւսեցայ ընդ ձեզ ի ժամանակին յայնմիկ` եւ ասեմ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: