Սուրբ Եփրեմ Ասորի
Սրանք են այն բոլոր պատգամները, որ Մովսեսը տվեց իսրայելացիներին Հորդանան գետի այն կողմում՝ անապատի արևմտյան մասում, Կարմիր ծովի մոտ, Փառանի, Տոփելի, Ղոբանի, Հանգրվանների ու Ոսկեկի միջև:
Երեք գրքերում մաս-մաս գրվածները Մովսեսն այժմ միավորում և հերթականությամբ շարադրում է մեկ՝ Երկրորդ Օրենք, գրքում։ Ծույլերը կարող էին պատրվակ [բերել] օրենքները գտնելու դժվարությունը, իսկ ջանասերների համար էլ դրանք գտնելը հոգնեցուցիչ կլիներ. Ուստի Մովսեսը երեք գրքերից դրանք հավաքում է մեկ գրքի մեջ, որպեսզի օրենքներն իմանալ ցանկացողներն առանց դժվարության դրանից օգուտ քաղեն: Օրենքը հրեաներին տրվում է երկու անգամ. Քանի որ նրանք առաջին անգամ տրված օրենքը կորցնում են հորթին երկրպագելով, ուստի նրանց այս երկրորդ օրենքն է տրվում։ Բայց եթե նրանք լսեին և պահեին առաջին օրենքը. ապա երկրորդի կարիքը չէր լինի։ Ավելին, բոլոր առաջին օրենքը լսողները, իրենց վերաբերյալ կայացված դատաստանի համաձայն, այլևս կենդանի չէին, երբ տրվեց երկրորդ օրենքը:
Ա. Լոպուխին
1-2. Սրանք են այն բոլոր պատգամները, որ Մովսեսը տվեց իսրայելացիներին Հորդանան գետի այն կողմում՝ անապատի արևմտյան մասում, Կարմիր ծովի մոտ, Փառանի, Տոփելի, Ղոբանի, Հանգրվանների ու Ոսկեկի միջև: (Սինոդական թարգ․)[1]
Նկատի է առնվում Արևելյան Անդրհորդանանի հարավային հատվածը և դրան հարակից անապատը: Եբրայերն «Dej-zagab»-ը (ռուսերեն՝ «Дизагав», Արարատ թարգմանության մեջ՝ Տիզահաբ) Յոթանասնիցում փոխանցվում է որպես հասարակ անուն՝ «Καταχρύσεα» (սլավոներեն՝ «ոսկյա հանքաքարեր»):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Սրանք են այն պատգամները, որ Մովսէսը տուեց բոլոր իսրայէլացիներին Յորդանան գետի այն կողմում՝ անապատի արեւմտեան մասում, Կարմիր ծովի մօտ, Փառանտիփողի, Ղոբանի, Հանգրուանների ու Ոսկեկի միջեւ:
(Արարատ թարգ․) Սրանք են այն խոսքերը, որ Մովսեսն ասաց բոլոր իսրայելացիներին Հորդանան գետի այն կողմում՝ անապատում, Սուփի դիմացի հարթավայրում՝ Փառանի, Տոփելի, Ղոբանի, Ասերոթի և Տիզահաբի միջև.
(Գրաբար) Այս են պատգամք` զոր խաւսեցաւ Մովսէս ընդ ամենայն որդիսն Իսրայէղի յայնկոյս Յորդանանու յանապատին յարեւմուտս` մերձ ի ծովն Կարմիր, ի մէջ Փառանտոփողա, եւ Ղոբոնա, եւ հանգրուանացն եւ ոսկեկայ,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: