Ա. Լոպուխին
Այդ ժամանակ Տերը առանձնացրեց Ղևիի ցեղին, որ նրանք տանեն Տիրոջ Ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջև՝ ծառայելու նրան, [աղոթեն] և օրհնաբանելու նրա անունը, ինչպես որ լինում է մինչև այսօր: (Սինոդական թարգ․)[8]
[Վերոնշյալ համարներն] անմիջապես կապվում են 1-5 համարներին: «Այդ ժամանակ» արտահայտությունը չի կարող [ցույց տալ] այն պահը, երբ հրեները կանգնած էին 6-7-րդ համարներում մատնանշվող տարածքներում: Վկայության խորանում ծառայելու համար Ղևիի ցեղի առանձնացումը նախորդում է Սինայից շարժվելուն և Ահարոնի մահվանը:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Այդ ժամանակ Տէրը Ղեւիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջեւ, ծառայեն նրան ու նրա անունով աղօթք անեն, ինչպէս որ լինում է մինչեւ այսօր:
(Արարատ թարգ․) Այդ ժամանակ Տերն առանձնացրեց Ղևիի ցեղը, որ տանի Տիրոջ ուխտի տապանակը, կանգնի Տիրոջ առաջ, ծառայի նրան և օրհնի նրա անունով, ինչպես որ շարունակվում է մինչև այսօր։
(Գրաբար) Յայնմ ժամանակի զատոյց Տէր զցեղն Ղեւեայ բառնալ զտապանակ ուխտին Տեառն, կալ առաջի Տեառն` պաշտել եւ աղաւթս մատուցանել յանուն նորա մինչչեւ ցայսաւր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: