Սուրբ Եփրեմ Ասորի
«Սերի շրջակայքում նախ բնակվում էին քոռեցիները: Սակայն Եսավի որդիները կոտորեցին նրանց, հալածեցին և բնակվեցին նրանց երկրում, ինչպես որ Իսրայելը վարվեց իր ժառանգած այն երկրի բնակիչների հետ, որ Տերը տվել էր նրան»:
Տերը մեզ նույն բանն ասաց Ղովտի (Մովաբացինեի) որդիների ժառանգության մասին և պատվիրեց նրանց չվնասել. քանի որ Տերը նրանց էլ ժառանգություն տվեց, ինչպես որ Քանանացիների երկիրը որպես ժառանգություն տվեց մեզ։ Տերը մեզ նույն բանն ասաց Օմմինի որդիների ժառանգության մասին. որովհետև Տերը նրանց երկիրը վերցրեց հսկաներից և որպես ժառանգություն տվեց նրանց: [Տերը] մեզ տվեց Սիոնի թագավորի երկիրը. ոչ այն պատճառով, որ ատում էր Սիոնը, այլ որովհետև նա առանց պատճառի չարիք էր գործում Ղովտի որդիների հանդեպ։ Ինչպես վրեժ լուծվեց եգիպտացիներից, ովքեր չարիք գործեցին մեր հանդեպ. Այդպես էլ մեր ձեռքով վրեժ լուծվեց ամորհացիներից, ովքեր չարիք գործեցին Ղովտի որդիների հանդեպ։
Ա. Լոպուխին
«Սերի շրջակայքում նախ բնակվում էին քոռեցիները: Սակայն Եսավի որդիները կոտորեցին նրանց, հալածեցին և բնակվեցին նրանց երկրում, ինչպես որ Իսրայելը վարվեց իր ժառանգած այն երկրի բնակիչների հետ, որ Տերը տվել էր նրան»: (Սինոդական թարգ․)[12]
Տե՛ս Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն գլուխ 2:5
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Սէիրում նախ բնակւում էին քոռեցիները: Եսաւի որդիները, սակայն, կոտորեցին նրանց, հալածեցին եւ բնակուեցին նրանց երկրում, ինչպէս Իսրայէլը վարուեց իր ժառանգած այն երկրի բնակիչների հետ, որ Տէրը տուել էր նրան):
(Արարատ թարգ․) Սեիրում նախ քոռեցիներն էին բնակվում, բայց Եսավի որդիները նրանց քշեցին, կոտորեցին իրենց առաջ և բնակվեցին նրանց երկրում, ինչպես իսրայելացիներն արեցին իրենց ժառանգած երկրում, որ Տերը տվեց նրանց)։
(Գրաբար) Եւ ի Սէիր նախ բնակեալ էր Քոռեցին. եւ որդիքն Էսաւա կորուսին զնոսա, եւ սատակեցին զնոսա յերեսացն իւրեանց, եւ բնակեցան փոխանակ նոցա. զոր աւրինակ արար Իսրայէղ զերկիր ժառանգութեան իւրոյ` զոր ետ նոցա Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: