Ա. Լոպուխին
«Այն ժամանակ ես ձեզ պատվիրեցի՝ ասելով. «Մեր Տեր Աստվածն այս երկիրը ձեզ տվեց որպես ժառանգություն: Ձեզանից նա, ով որ խիզախ է, թող սպառազինվի ու անցնի իր եղբայրների՝ իսրայելացիների գլուխը»: (Սինոդական թարգ․)[18]
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ ես ձեզ պատուիրեցի՝ ասելով. «Մեր Տէր Աստուածը այս երկիրը ձեզ տուեց որպէս ժառանգութիւն: Ձեզանից ով խիզախ է, թող սպառազինուի ու անցնի իր եղբայրների՝ իսրայէլացիների գլուխը:
(Արարատ թարգ․) Այն ժամանակ ես ձեզ պատվիրեցի՝ ասելով. “Ձեր Տեր Աստվածն այս երկիրը տվեց ձեզ իբրև ժառանգություն։ Ո՛վ դուք բոլոր քաջերդ, սպառազինված գնացեք անցե՛ք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների առաջ.
(Գրաբար) Եւ պատուիրեցի ձեզ ի ժամանակին յայնմիկ` եւ ասեմ. Տէր Աստուած մեր ետ մեզ զերկիրս զայս ի վիճակ. վառեցարուք անցէք առաջի եղբարց ձերոց` որդւոցն Իսրայէղի ամենայն զաւրաւոր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: