Սուրբ Եփրեմ Ասորի
«Այդ ժամանակ մենք նվաճեցինք նրա բոլոր քաղաքները: Չկար ոչ մի քաղաք, որ նրանից խլած չլինեինք: Բասանի Օգ արքան արգոբ գավառի շրջակայքում ուներ ընդամենը վաթսուն քաղաք»:
Վաթսուն քաղաքները, որոնց վրա թագավորում էր Օգը, Ադամից մինչև Էմանուելի գալուստն [ապրած] վաթսուն սերունդների խորհուրդն են պատկերում․ [Այս սերունդների] վրա թագավորում էր մահը: Ադամից մինչև Աբրահամ քսան սերունդ է. Աբրահամից մինչև Խաչվածը քառասուն սերունդ է, բացառությամբ այն սերունդների, որոնք ըստ ժառանգականության (այս մասին ընթերցի՛ր Երկրորդ Օրենք․ 25:5-6 համարները) օրենքի են հաշվվում և միայն Ղուկասի մոտ հիշատակվում: Վաթսուն սերունդները նաև որպես Սողոմոնի վաթսուն թագուհիների (Երգ. 6:7) և նրա մահճակալը շրջապատող վաթսուն զորավոր տղամարդկանց պատկեր են (Երգ.3:7) ծառայում:
Ա. Լոպուխին
«Այդ ժամանակ մենք նվաճեցինք նրա բոլոր քաղաքները: Չկար ոչ մի քաղաք, որ նրանից խլած չլինեինք: Բասանի Օգ արքան արգոբ գավառի շրջակայքում ուներ ընդամենը վաթսուն քաղաք»: (Սինոդական թարգ․)[4]
Տե՛ս Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն գլուխ 3:1
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այդ ժամանակ մենք նուաճեցինք նրա բոլոր քաղաքները: Քաղաք չկար, որ նրանից խլած չլինէինք: Բասանի Օգ թագաւորը Արգոբ գաւառի շրջակայքում ունէր ընդամէնը վաթսուն քաղաք:
(Արարատ թարգ․) Այն ժամանակ մենք գրավեցինք նրա բոլոր քաղաքները. քաղաք չմնաց, որ գրաված չլինեինք նրանցից. վաթսուն քաղաք, այսինքն՝ ամբողջ Արգոբի գավառը՝ Օգի թագավորությունը Բասանում։
(Գրաբար) Եւ յաղթեցաք ամենայն քաղաքացն նորա ի ժամանակին յայնմիկ. եւ ոչ էր քաղաք` զոր ոչ առաք ի նոցանէն. վաթսուն քաղաք զամենայն շուրջ զգաւառաւն Արգովբա թագաւորին Ովբա ի Բասան.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: