Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն 4։1

Ա. Լոպուխին

1-6․ «Արդ, Իսրայե՛լ, լսի՛ր այն օրենքներն ու կանոները, որ այսօր սովորեցնում եմ քեզ: Դուք դրանք պետք է կիրառեք, որպեսզի ապրեք, մտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ մեր Տեր աստվածը տալու է ձեզ»: [1] «Ոչ մի բառ չավելացնեք իմ ասածին ու ոչ մի բառ չկրճատեք դրանից: Պահպանեցե՛ք մետ Տեր Աստծու այն պատվիրանները, որ ես իբրև պատգամ տալիս եմ ձեզ»: «Դուք ձեր սեփական աչքեչով տեսաք, թե Տերն ինչ արեց Բելփեգորին: Մեր Տեր Աստվածը ձեր միջից վերցրեց նրանց, ովքեր հետևում էին Բելփեգորին», «իսկ դուք, որ յարեցիք ձեր Տեր Ատծուն, բոլորդ էլ կենդանի եք մնացել մինչև այսօր»: «Տեսե՛ք, ես ձեզ օրենքներն ու կանոները սովորեցրեցի այնպես, ինչպես որ Տերն ինձ պատվիրել էր, որպեսզի դուք դրանք կիրառեք այն երկրում, որ որ մտնելու եք ու ժառանգելու այն»: «Պահպանեցե՛ք ու կիրառեցե՛ք այդ պատվիրանները, որովհետև դրանց մեջ է ձեր իաստությունն ու խոհեմությունը բոլոր ազգերի առաջ, որոնք լսելով այս բոլոր օրենքները՝ պիտի ասեն. «Ահավասիկ մի իմաստուն ժողովուրդ, մի խոհեմ ու մեծ ազգ»: (Սինոդական թարգ․)
   
   Ընթերցի՛ր Թվեր 25-րդ գլխի մեկնաբանությունը։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Արդ, Իսրայէ՜լ, լսի՛ր այն օրէնքներն ու կանոնները, որ այսօր ուսուցանում եմ քեզ: Դրանք պէտք է կիրառէք, որպէսզի ապրէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ մեր Տէր Աստուածը տալու է ձեզ:
(Արարատ թարգ․) «Այժմ, ո՛վ Իսրայել, լսի՛ր այն կանոններն ու օրենքները, որ ես ուսուցանում եմ ձեզ, որ անեք, որպեսզի ողջ մնաք և մտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տալիս է ձեզ։
(Գրաբար) Եւ այժմ Իսրայէլ` լուր աւրինաց եւ դատաստանաց, զոր ես ուսուցանեմ քեզ այսաւր առնել. զի կեցջիք, եւ մտանիցէք ժառանգիցէք զերկիրն` զոր տէր Աստուած մեր տացէ ձեզ: