Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն 7։7

Տերը բարեհաճեց ու ընտրեց ձեզ որ թե նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ եք. Ընդհակառակը իրականում դուք բոլոր ազգերից սակավաթիվ եք: (Սինոդական թարգ․)[7]
   

   Հին աշխարհի հզորագույն ժողովուրդների համեմատ, Իսրայելը, իրապես պետք է կոչվեր «սակավաթիվ»: Եթե համամատելու լինենք, թե Եգիպտոս գաղթելու ժամանակ իրենից ինչ էր ներկայացնում նահապետական ընտանիքը, ապա [պետք է ասել, որ] այն իսկապես բազմացել էր «երկնքի աստղերի պես» (Բ Օր. 1:10, 10:12):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Տէրը բարեհաճեց ու ընտրեց ձեզ ոչ նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էք, քանի որ դուք բոլոր ազգերից սակաւաթիւ էք,
(Արարատ թարգ․) Տերը ձեզ սիրեց և ձեզ ընտրեց ոչ թե նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էիք, քանի որ դուք բոլոր ազգերից սակավաթիվ էիք,
(Գրաբար) Ոչ զի բազում էք դուք քան զամենայն ազգս, հաճեցաւ Տէր ընդ ձեզ` եւ ընդրեաց զձեզ. զի դուք սակաւաւոր էք քան զամենայն ազգս: