Ա. Լոպուխին
Եվ Տերը՝ քո Աստվծաը, աստիճանաբար կվերացնի այդ ազգերին քո առջևից: Դու չպետք է նրանց միանգամից կոտորես, որպեսզի երկիրն ամայի չդառնա և անապատի գազանները չբազմանան քո շուրջը: (Սինոդական թարգ․)[22]
22-րդ համարի վերաբերյալ ընթերցի՛ր նաև Ելից 23:29, 30-րորդ համարների մեկնաբանությունները: Երկրից դրա բնակչության արագ և զանգվածային գաղթեցումից հետո գիշատիչ գազանների արագ բազմացման մասին տեղեկություններ կան Թագավորաց 4-րդ գրքի 17:24-26 համարներում:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Քո Տէր Աստուածը այդ ազգերին քո ներկայութիւնից կը վերացնի սակաւ առ սակաւ: Դու չես կարող նրանց միանգամից կոտորել, որպէսզի երկիրն ամայի չդառնայ, եւ անապատի գազանները չբազմանան քո շուրջը:
(Արարատ թարգ․) Քո Տեր Աստվածը այդ ազգերին քիչ-քիչ կքշի քո առջևից։ Դու չես կարող միանգամից ոչնչացնել նրանց, որ դաշտի գազանները չբազմանան քո դեմ։
(Գրաբար) եւ ծախեսցէ տէր Աստուած քո զազգսն զայնոսիկ յերեսաց քոց առ սակաւ սակաւ: Ոչ կարասցես սատակել զնոսա. զի մի լիցի երկիրն աւերակ, եւ բազմանայցեն ի վերայ քո գազանք անապատի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: