Ա․ Լոպուխին
Իսկ այն անձը, որ գիտակից կերպով մեղանչի, բնիկ լինի, թե եկվոր, եթե Աստծուն բարկացնի, այդ անձը թող վերանա իր ժողովրդի միջից, (Սինոդական թարգ․)[30]
«Գիտակից կերպով մեղանչել» նշանակում է մեղքի մեջ ընկնել ոչ թե թուլությունից, ոչ թե անգիտությունից կամ սխալից, այլ միտումնավոր՝ օրենքին ակնհայտորեն հակադրվելու նպատակով:
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Եթէ տեղաբնակը կամ օտարականը մեղանչի մեծամտաբար կամ գիտակցօրէն, ապա նա զայրացրած կը լինի Աստծուն: Այդ մարդը թող վերանայ իր ժողովրդի միջից,
(Արարատ թարգ․) Բայց եթե մի մարդ միտումնավոր մեղք գործի, տեղացի թե օտարական, հայհոյած կլինի Տիրոջը։ Այդ մարդը պիտի վերանա իր ժողովրդի միջից,
(Գրաբար) Եւ անձն` որ առնիցէ ձեռամբ հպարտութեան ի բնակաց կամ յեկաց, բարկացոյց զԱստուած. եւ սատակեսցի անձն այն ի ժողովրդենէ իւրմէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: