Ա․ Լոխուխին
Եվ նրան դիտանոց տարավ, որը Ցոֆիմ լեռան գագաթին էր, և յոթ զոհասեղան պատրաստեց, և յուրաքանչյուր զոհասեղանի վրա մեկական զվարակ և խոյ մատուցեց։ (Սինոդական թարգ․)[14]
«Դիտանոցը, որը Ցոֆիմ լեռան գագաթին էր»․ սա, ամենայն հավանականությամբ, զինվորական պահակակետ էր, իսկ ոմանց կարծիքով էլ՝ հոտերին հսկելու համար նախատեսված հովիվների դիտանոց։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Նա վերցրեց նրան ու գնաց բարձրանիստ մի ագարակ, Կոփածոյ լերան գագաթը, այնտեղ կառուցեց եօթը բագին եւ ամէն մի բագինի վրայ զոհեց մէկական զուարակ ու խոյ:
(Արարատ թարգ․) Եվ տարավ նրան Սոփիմի դաշտը՝ Փասգայի գագաթը, յոթ զոհասեղան կառուցեց և ամեն մի զոհասեղանի վրա մեկական զվարակ ու խոյ մատուցեց։
(Գրաբար) Եւ առ գնաց զնա յագարակս դիտանոցին, ի կատար կոփածոյին, եւ շինեաց անդ եւթն բագին, եւ էհան զուարակ եւ խոյ ի բագինն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: