Ա․ Լոպուխին
22-27․ Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. [22] «Ահարոնին և նրա որդիներն ասա. Այսպես կօրհնեք Իսրայելի որդիներին, ասլեով նրանց. «Տերը օրհնի քեզ ու պահպանի քեզ։ Տերն իր լուսավոր երեսը թող ցույց տա քեզ ու ողորմի քեզ, Տերն իր երեսը թող դեպի քեզ դարձնի և քեզ խաղաղություն պարգևի։ Այսպիսով թող իմ անունը դնեն Իսրայելի որդիների համար, և ես՝ [Տերս], կօրհնեմ նրանց»: (Սինոդական թարգ․)
Հուդայական ավանդությունն ասում է, որ այս օրհնության բանաձևը արտասանվում էր ամեն օր՝ աստվածպաշտական արարողության ավարտին: Այն այսօր էլ է օգտագործվում հրեական սինագոգային աստվածպաշտության ծեսում:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
(Գրաբար) Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի՝ և ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: